«Միլան»-ի նախկին հարձակվող Ալեշանդրե Պատոն այսօր հարցազրույց է տվել, որի ընթացքում մեղադրել է իտալական ակումբի բժիշկներին նրանում, որ ինքը հաճախակի վնասվածքներ է ստացել: Ըստ նրա` բժիշկները արհեստականորեն արագացրել են նրա վերականգնումը` պատճառ դառնալով նոր վնասվածքների:
Այս հայտարարությունից հետո «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին չի լռել ու անդրադարձել է թեմային:
«Խոսել մի բանի մասին, որ եղել է անցյալում, իմաստ չունի: Պատոն հիմա խաղում է Բրազիլիայում ու խաղում է շատ լավ: Իսկ չհիմնավորված մեղադրանքներ հասցեագրել այն մարդկանց հասցեին, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կատարում են իրենց աշխատանքը, ճիշտ չէ»,- ասել է Ալեգրին»:
Հիշեցնենք, որ Պատոն, ով 2007 թվականին էր միացել «Միլան»-ին, 2013 թվականից պաշտպանում է «Կորինտիանս»-ի գույները:









































