«Նյուքասլ»-ի 26-ամյա կիսապաշտպան Բեն Արֆան հայտնել է, որ դեռ երազում է «Ոսկե գնդակ» նվաճելու մասին:
Տաղանդավոր ֆուտբոլիստը չի կարող ցուցադրել իր լավագույն խաղային որակները հաճախ վնասվածքներ ստանալու պատճառով: Այդ մասին է խոսում այն փաստը, որ 6 տարվա ընթացքում Բեն Արֆան ընդամենը 13 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի կազմում: Սակայն ֆուտբոլիստը լավ է սկսել ընթացիկ մրցաշրջանը և հուսով է, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ կճանաչվի:
«Գիտեմ, որ ինձ կարող են չհասկանալ, բայց ես երազում եմ «Ոսկե գնդակ»-ի մասին: Վստահ եմ, որ նպատակս անիրագործելի չէ: Մինչ այժմ պրոֆեսիոնալությունս կարելի էր կասկածի տակ առնել, բայց ես փոխվել եմ, հասունացել»,- France Football-ը մեջբերում է Բեն Արֆայի խոսքերը:







































