Tuttomercato-ի փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ:
Punto Pelota-ի հավաստմամբ, այն բանից հետո, երբ նա իմացել է, որ Քրիշտիանու Ռոնալդուն երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Ռեալ»-ի հետ ու դարձել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը (17 մլն եվրո տարեկան), արգենտիացին «Բարսա»-ի ղեկավարներից պահանջել է 18 մլն եվրո:
Այսպիսով՝ եթե կատալոնական ակումբի ղեկավարությունը դրական պատասխան տա, ապա Մեսսին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:







































