Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպումից առաջ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույս է հայտնել, որ դարպասապահ Իկեր Կասիլյասը հիանալի խաղ կցուցադրի:
Մասնագետի կարծիքով` դարպասապահը վաստակել է Չեմպիոնների Լիգայում խաղալու իրավունքը:
«Կասիլյասը վաստակել է Չեմպիոնների Լիգայում հանդես գալու իրավունքը: Նա մեծ փորձ ունի: Վստահ եմ, որ «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպմանն Իկերը բարձր մակարդակ կցուցադրի: Կարծում եմ` վերջին ժամանակաշրջանում դարպասապահի նկատմամբ գործադրված ճնշումը չի խանգարի նրան»,- ասել է Անչելոտին: