Թուրինի «Յուվենթուս»-ը չի կարող համաձայնության հասնել Անդրեա Պիրլոյի հետ` նոր պայմանագրի պայմանների շուրջ: Այդ մասին հայտում է Calcio Mercato-ն:
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է առաջիկա ամռանը, և թուրինյան ակումբի ղեկավարությունը բանակցություններ է սկսել 34-ամյա կիսապաշտպանի նոր պայմանագրի շուրջ: Սակայն կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, քանի որ նրանց չի հաջողվում պայմանավորվածություն ձեռք բերել Պիրլոյի աշխատավարձի և պայմանագրի ժամկետի շուրջ:
Իրավիճակին ուշադիր հետևում է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով ծանոթ է Պիրլոյի հնարավորություններին` «Միլան»-ում համատեղ աշխատանքի տարիներից:




































