«Գալաթասարայ»-ի հարձակվող Դիդյե Դրոգբան նշել է, որ իր ակումբն ունակ է անակնկալ մատուցել Մադրիդի «Ռեալ»-ին՝ ՉԼ գավաթի խաղարկության խմբային փուլի մեկնարկային խաղում:
««Ռեալ»-ը հիանալի ակումբ է, որի կազմում հանդես են գալիս հրաշալի ֆուտբոլիստներ: Սակայն ֆուտբոլը խաղ է, որի ժամանակ միմյանց դեմ են դուրս գալիս 11 ֆուտբոլիստներ, և մենք կարող ենք անակնկալ մատուցել մրցակցին:
Մեր ցուցադրած խաղով մենք կարող ենք խելագարության հասնել մեր երկրպագուներին: Հիշում եմ, թե ինչ շոկ էին ապրել «Ռեալ»-ի խաղացողները, երբ արտագնա խաղ էին անցկացրել մեր դեմ անցած մրցաշրջանում: Նրանք բոլորը նշեցին, որ «Գալաթասարայ»-ի երկրպագուները լավագույնն են: Հուսով եմ՝ նրանք կշարունակեն աջակցել մեզ»,- նշել է Դրոգբան:








































