Monday, 06 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլային գաճաճները սպասում են Հայաստանին. ինչպե՞ս դուրս գալ անդունդից

Մոտ մեկ ամսից կմեկնարկի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2017/2018թթ. Խաղարկությունը ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների 78 թիմերի համար: Չնայած վերջին տարիներին հայկական թիմերին եվրագավաթների խաղարկություններում պարբերաբար հաջողվում է հաղթահարել որակավորման առաջին փուլի արգելքը, այդուհանդերձ՝ վարկանիշային աղյուսակում Հայաստանը շարունակում է մնալ անդունդում:

Մասնավորապես, Հայաստանը 10 ամենաթույլ երկրների շարքում է, որոնց չեմպիոնները մասնակցելու են Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլին: Ի դեպ, որակավորման առաջին փուլին մասնակցող 9 թիմերն արդեն հայտնի են: Իռլանդիան կներկայացնի «Լինֆիլդը», Ուելսը՝ «Նյու Սեյնթսը», Ֆարերները՝ «Վիկինգուրը», Մալթան՝ «Հայբերնյնանսը», Անդորրան՝ «Սանտա-Կոլոման», Սան Մարինոն՝ «Լա Ֆիորիտան», Էստոնիան՝ «Տալլինը», Ջիբրալթարը՝ «Եվրոպան», և Կոսովոն՝ «Տրոպչան»: Այս պահին հայտնի չէ միայն, թե որ թիմն է ներկայացնելու Հայաստանը:

Բարձրագույն խմբի առաջնության ավարտին դեռևս երկու տուր կա: 28 հանդիպումներից հետո առաջատարը գործող չեմպիոն «Ալաշկերտն» է՝ 58 միավորով: Երկրորդ հորիզոնականում գտնվող «Գանձասար-Կապանն» ունի 53, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Շիրակը»՝ 52 միավոր: Մայիսի 28-ին կայանալիք 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» Երևանի «Նաիրի» մարզադաշտում մրցելու է «Շիրակի» հետ և հաղթանակի դեպքում առաջնության ավարտից մեկ տուր առաջ կպահպանի չեմպիոնի կոչումը: Չհաղթելու դեպքում «Ալաշկերտը» չեմպիոնության հարցը, ըստ ամենայնի, կլուծի՝ վերջին տուրում մրցելով առաջնության ետնապահ Երևանի «Արարատի» հետ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 2016/2017թթ. մրցաշրջանի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղալով «Սանտա-Կոլոմայի» հետ՝ պատասխան խաղում Երևանում առավելության հասավ 3:0 հաշվով և դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ: Այստեղ մեր չեմպիոնը երկու հանդիպումների արդյունքում 3:1 հաշվով զիջելով Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Դինամոյին»՝ դուրս մնաց հետագա պայքարից:

Հարևան երկրներից Վրաստանի և Ադրբեջանի չեմպիոնները պայքարը սկսում են Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլից: Այս տարի Չեմպիոնների լիգայում Վրաստանը ներկայացնելու է «Սամտրեդիան», իսկ Ադրբեջանը՝ «Ղարաբաղը»: Ի դեպ, այս թիմերը որակավորման երկրորդ փուլում պոտենցիալ մրցակիցներ են, քանզի Ադրբեջանի վարկանիշը զգալի բարձր է Վրաստանի վարկանիշից, և այս վերոնշյալ թիմերը հակադարձ զամբյուղներում են:

Ինչևէ, որքան էլ ցավալի է, Եվրոպայում ամենացածր վարկանիշ ունեցող երկրների զամբյուղում գտնվելը՝ այդուհանդերձ, պետք է ընդունենք, որ հայկական թիմերն իսկապես ամենաթույլերից են Եվրոպայում, և զարգացման որևէ հեռանկար այս պահին չի նշմարվում: Վերջին 5 տարիներին մի քանի անգամ հայկական թիմերը զիջել են եվրոպական գաճաճ պետությունների կիսապրոֆեսիոնալ թիմերին:

2012 թվականին Եվրոպա լիգայի շրջանակներում «Գանձասարը» մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով պարտվել էր Ֆարերյան կղզիների «Ստրեմյուր» թիմին: 2013 թվականին էլ Հայաստանի չեմպիոն «Շիրակը» Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորան առաջին փուլում հյուրընկալվելիս 1:0 հաշվով զիջել էր Սան Մարինոյի «Տրե Պենեին», որտեղ խաղում էին տարբեր մասնագիտությունների տեր մի շարք մարդիկ: Անցյալ տարի էլ «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղալով Անդորրայի հետ՝ կրկին անգամ ապացուցեց, որ վերջին 5 տարիների մեր ակումբային ֆուտբոլը որևէ առաջընթաց չի արձանագրել: Ավելին՝ կադրային խնդիրն այն աստիճան լուրջ է, որ մեր թիմերի զգալի մասում մեծ թիվ են կազմում ցածրակարգ լեգեոներները, ովքեր 1000-2000 դոլարի համար Հայաստան են գալիս՝ «խոպանի»:

Չեմպիոնների լիգայի 2017/2018թթ. Խաղարկության որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը կկայանա հունիսի 19-ին: Որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հունիսի 27-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 3-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում