Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որպես պատգամավոր՝ ի՞նչ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «18 տարի ԱԺ-ում եմ եղել և այն բոլոր օրենսդրական նախաձեռնությունների հիմնական մասն իմն է եղել, և հիմա էլ պիտի շարունակեմ»:
Հարցին, թե որ հանձնաժողովում կլինի, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Կհարցնեն՝ կմտածեմ, թե որ հանձնաժողովում: Այս պահին ԱԺ նախագահ չեմ, բայց կուսակցության փոխնախագահ եմ, բնականաբար կզբավեմ նաև կուսակցական աշխատանքով»:









































