Բրյուսելի հարավ-արևմուտքում` Ֆոր կումնայում, այս շաբաթվա ընթացքում անհայտ անձինք այրել են 23 ավտոմեքենա, հաղորդում է Bel RTL ռադիոկայանը:
Ռադիոկայանի տվյալներով` միայն չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը հրդեհվել է 9 ավտոմեքենա: Դեռևս պարզ չէ, թե ով է իրականացնում հրկիզումները: Ուժեղացվել է փողոցների գիշերային պարեկությունը:
Բրյուսելի այս հատվածում բնակվում են զգալի թվով մուսուլմաններ:









































