Արգենտինայի ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա ցանցահենի, որը կասկածվում է խարդախության, բարդ ֆինանսական տրանզակցիաների վրա մասնագիտացած ցանց ստեղծելու մեջ: Դա խախտում է առցանց խաղերի և էլեկտրոնային դրամական փոխանցումների ծառայության անվտանգությունը՝ հաղորդում է Associated Press-ը:
Արգենտինայի անվտանգության նախարարությունը չի բացահայտել ձերբակալված ինքնությունը` հաղորդելով միայն, որ նա տեղեկատվական ցանցերի ինժեների որդի է և 2013թ. հուլիսից գտնվում է տնային կալանքի տակ:
Փորձագետները ենթադրում են, որ երիտասարդը իր բանկային հաշվին է փոխանցել ամսական շուրջ 50 հազար դոլար` օգտագործելով իր «տեխնոլոգիական քարանձավը», որը հավաքել էր իր տանը: Ձերբակալության ժամանակ ոստիկանությունն առգրավել է նրա համակարգիչն ու տեխնիկական այլ սարքեր:









































