«Ռոմա»-ի սպորտային տնօրեն Վալտեր Սաբատինին հայտարարել է, որ իրենք ստիպված են եղել վաճառել թիմի կիսապաշտպան Էրիկ Լամելայի տրանսֆերը:
«Մեզ համար դա շատ ցավալի տրանսֆեր էր: Ի սկզբանե մենք նույնիսկ չէինք դիտարկում նրա տրանսֆերը վաճառելու տարբերակը, քանի որ չէինք ուզում բաց թողնել նրան:
Բայց հետո որոշ հարցեր առաջ եկան, որոնք չէինք կարող չդիտարկել: Մենք ստիպված եղանք վաճառել Լամելայի տրանսֆերը:
Իտալական ակումբներից մեկը Էրիկին տարեկան 3,5 մլն եվրո աշխատավարձ էր առաջարկում ու ևս 2 մլն եվրո փոխհատուցում նրա հորը: Արդեն այդ ժամանակ էր ակնհայտ, որ մենք կորցնելու ենք Լամելային:
Խաղացողի գործակալները սկսեցին ճնշում գործադրել մեզ վրա` պահանջելով նոր պայմանագիր կնքել խաղացողի հետ: Հենց այդ ժամանակ էլ ես որոշեցի, որ պետք է վաճառել խաղացողի տրանսֆերը: Եթե մենք ավելի վաղ սկսեինք բանակցել խաղացողի հետ նոր պայմանագրի կնքման հարցում, ապա նրա տրանսֆերից շատ ավելի մեծ գումար կարող էինք վաստակել»,- նշել է Սաբատինին:
Հիշեցնենք, որ Լամելան տեղափոխվել է Լոնդոնի «Տոտենհեմ»:









































