«Նապոլի»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան հրաժարվել է համեմատել իր ներկայիս ակումբի սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկին և «Լիվերպուլ»-ի ավագ և առաջատար Սթիվեն Ջերարդի հետ:
«Մարեկը շատ հզոր ֆուտբոլիստ է: Նա հիանալի է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում:
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ճիշտ չէ համեմատել նրան այնպիսի ֆուտբոլիստի հետ, ինչպիսին Ջերարդն է: Նրանք խաղային տարբեր բնութագիր ունեն»,- ասել է Ռեյնան:






































