Լոնդոնի «Տոտենհեմ»-ի աֆրիկացի հարձակվող Էմանուել Ադեբայորը, ով այժմ իր հայրենիքում է, լոնդոնյան ակումբին կմիանա սեպտեմբերի 16-ին: Սակայն ֆուտբոլիստը ստիպված կլինի մարզվել ակումբի երկրորդ թիմի կազմում:
Ադեբայորի բացակայությունն անձնական պատճառով է` մահացել է 29-ամյա ֆուտբոլիստի եղբայրը:
Հարկ է նշել, որ «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ Ադեբայորը պետք է մարզվի ակումբի երկրորդ թիմի կազմում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի:








































