Իռլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին մեկնաբանել է մարզչական կարիերան ավարտելու մասին շրջանառվող լուրերը:
«Ես լքում եմ Իռլանդիայի ընտրանին, բայց չեմ հեռանում ֆուտբոլից: Պետք է շարունակեմ մարզել: Այժմ նոր տարբերակներ եմ ուսումնասիրում` մարզչական գործունեությունս շարունակելու համար:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ով աջակցել է մեզ այս ընթացքում: Տպավորված եմ լքում երկիրը, հարգանքով լի եմ իռալնադցի երկրպագուների նկատմամբ»,- ասել է Տրապատոնին:






































