Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Վիլյառեալ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կարող է առաջինը լինել Գարեթ Բեյլի համար «Արքայական ակումբ»-ի կազմում:
Գարեթ Բեյլը արդեն ժամանել է Մադրիդ ու հասցրել մարզում անցկացնել ակումբի մարզաբազայում, իսկ նախօրեին նա 33 րոպե անցկացրեց խաղադաշտում Ուելս – Սերբիա խաղում:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը խաղացողի տրանսֆերի համար «Տոտենհեմ»-ին վճարեց 100 մլն եվրո:









































