Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խուան Անտոնիո Պիցին, ով ներկայումս գլխավորում է արգենտինական «Սան-Լորենսո» ակումբը, իր կարծիքն է հայտնել կիսապաշտպան Գարեթ Բեյլի` «Տոտենհեմ»-ից «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ, որի դիմաց «արքայական ակումբ»-ը 100 մլն եվրո է վճարել:
«Միայն Մեսսիի տրանսֆերն արժե 100 մլն եվրո: Նա անգնահատելի է: Չեմ կարծում, թե առաջիկա ժամանակաշրջանում կլինի մեկ այլ ֆուտբոլիստ, ում իրավունքների դիմաց այդքան գումար վճարելու կարիք կլինի:
Խոսք է գնում ֆուտբոլի համաշխարհային պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի ասին»,- ասել է Պիցին:






































