Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի մարզաշապիկները 5 անգամ ավելի շատ են վաճառվում, քան Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Գարեթ Բեյլի մարզաշապիկները: Այդ մասին հայտնում է AS-ը:
Ամռանը Բեյլին ձեռք բերելու համար «Ռեալ»-ը 100 միլիոն եվրո է վճարել Լոնդոնի «Տոտենհեմ»-ին: Օզիլի տրանսֆերի դիմաց «Արսենալ»-ը 50 միլիոն եվրո է վճարել «Ռեալ»-ին, սակայն Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը անչափ օգտակար է լոնդոնյան ակումբին:
Նշենք, որ Բեյլի անունով մարզաշապիկները երբեք մեծ հետաքրքրություն չեն առաջացրել երկրպագուների շրջանում: Մեծ Բրիտանիայում երկրպագուներն ամենաշատը գնում են Ուեյն Ռունիի, Ստիվեն Ջերարդի, Ֆերնանդո Տորեսի եւ Ռոբին վան Պերսիի մարզաշապիկները:




































