Գերմանիայի հավաքականի ու Հռոմի «Լացիո»-ի հարձակվող Միրոսլավ Կլոզեն հաստատել է, որ երկու առաջարկ է ստացել MLS-ից:
Նշենք, որ գերմանացի խաղացողի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2014 թվականի հունիսին:
«Ես երկու առաջարկ եմ ստացել ԱՄՆ-ից: Խոսքը MLS-ի մասին է: Ինչ վերաբերում է «Լացիո»-ի հետ պայմանագրին, ապա այն նախատեսված է ևս մեկ տարվա համար: Դուք ուզում եք իմանալ` ի՞նչ կլինի հետագայում, բայց նույնիսկ ես չգիտեմ: Օզիլի` «Արսենալ» տեղափոխությունը ցույց է տալիս, որ ֆուտբոլում ոչինչ պետք չէ բացառել»,- ասել է հարձակվողը:



































