Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդան Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք` փորձառու դարպասապահը չի ընդգրկվում «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում: Լուրեր են շրջանառվում, որ Կասիլյասի տրանսֆերի հավակնորդներ են «Մանչեսթեր Սիթի»-ն և «Արսենալ»-ը: Նշված թիմերը պատրաստ են ձեռք բերել Կասիլյասի իրավունքները, եթե «Ռեալ»-ի ղեկավարները վաճառքի հանեն այն:
«Ես չեմ կարծում, թե Կասիլյասը կհեռանա ակումբից: Այնուամենայնիվ, կցանկանայի քննարկել նրա հետ այդ խնդիրը դեմ առ դեմ»,- ասել է Զիդանը:









































