Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին մեկնաբանել է Չեխիայի ընտրանու դեմ հանդիպումը:
«Մեր հավաքականն իսկապես միասնական է: Ապացուցել ենք այդ փաստը մեր ցուցադրած թիմային խաղով: Մենք կարողանում ենք հաղթահարել դժվարությունները: Կարծում եմ` առաջիկա Մունդիալի ժամանակ մենք ուժեղագույն թիմերից մեկը կլինենք:
Սովորաբար, ես այդքան գոլային պահեր բաց չեմ թողնում: Պարզապես բախտս չէր բերում: Սակայն ես չէի հանձնվում, և, ի վերջո, կարողացա գոլի հեղինակ դառնալ»,- Football Italia-ն մեջբերում է Բալոտելիի խոսքերը:



































