Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

«Չուլանային» դիվանագիտություն

Հարևան Իրանը մայիսի 19-ին նախագահ է ընտրում: Այդ ընտրությունները մեզ կարող են հետաքրքրել բացառապես երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության համատեքստում: Հայաստանը չունի որևէ ռեսուրս` դրականորեն կամ բացասաբար ազդելու հարևան երկրի և միջազգային հանրության հարաբերությունների, անգամ իսկ ԵՏՄ-ի և Իրանի համագործակցության վրա: Դրա ցայտուն դրսևորումը Հայաստանի կողմից թմբկահարվող ազատ տնտեսական գոտու գաղափարն էր, և ԵՏՄ գործադիր մարմնի կողմից հնչեցված վերապահումը, թե ԵՏՄ երկրներն ու Իրանն այս հարցերում առայժմ ունեն տարաձայնություններ:

Մեզ, անշուշտ, պետք է հետաքրքրեր, թե Իրանի գործող նախագահն ու նրա հինգ մրցակիցները սպասվող ընտրություններում ինչպիսի հայկական օրակարգով են հանդես գալիս, այլ խոսքերով` ինչպես են պատկերացնում հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը, տարածաշրջանային համագործակցության ինչպիսի մոդելներ են առաջարկում և դրանցում ինչպիսի դեր է վերապահված մեր երկրին: Սակայն այս ամենը ժամանակավրեպ է, որովհետև Հայաստանի իշխանություններն անտեսում են կամ չլսելու են տալիս Թեհրանի այսօրվա առաջարկությունները, որոնք պարբերաբար հնչում են թե հայ-իրանական շփումների ընթացքում, և թե հարևան երկրի ղեկավարների հայտարարություններում` ռեգիոնալ համագործակցության այլ հարթակներում:

Իրանը ԵՏՄ-ի հետ համագործակցության բազմաթիվ հարթակներ ունի, առաջին հերթին` ռուս-իրանական հագեցած և բազմաշերտ օրակարգը, և բնավ էլ Հայաստանի միջնորդության կարիքը չունի: Հայաստանն Իրանի համար, առաջին հերթին, ճանապարհ է, որը նրան կկապի Եվրոպայի հետ, թույլ կտա ռեալիզացնել այն պոտենցիալը, որի հնարավորությունը տալիս է երկրի թեկուզև հարաբերական «բացվածությունը»: Պարսից ծոցի ու Սև ծովի միջև Իրան-Հայաստան-Վրաստան ուղեգծով կապի հաստատման հեռանկարը մեր երկրին ձեռնտու է թե տնտեսական, և թե քաղաքական առումով, էլ չեմ խոսում անվտանգության այլընտրանքային համակարգի ձևավորման հնարավորության մասին: Դա, ըստ էության, կլինի միակ նշանակալից տարածաշրջանային նախագիծը, որին կինտեգրվի Հայաստանը` քաղաքական, տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հեռանկարով, ռուսական կախվածությունը թուլացնելու անհրաժեշտությամբ: Իրանը քաղաքական խնդիրներ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ըստ այդմ` շահագրգռված է, որ ճանապարհն անցնի հատկապես Հայաստանով:

Նույնը վերաբերում է Վրաստանին, որի ղեկավարությունը, թեև չի բարձրաձայնում, սակայն ակնհայտորեն շահագրգռված է, որ երկիրը ձերբազատվի Ադրբեջանից ունեցած միակողմանի տնտեսական և էներգետիկ կախվածությունից: Պաշտոնական Թեհրանը Պարսից ծոցի ու Սև ծովի փոխադրամիջանցքի հարցը բարձրացրել է Երևանի հետ ամենաբարձր մակարդակի հանդիպումների ժամանակ, իսկ վերջին տասնօրյակում այս հարցն առաջնային էր հայ-վրացական բանակցություններում` ԻԻՀ ԱԳ նախարարի Թբիլիսի և Վրաստանի վարչապետի Թեհրան կատարած այցերի ընթացքում: Պարադոքսալ է Հայաստանի իշխանությունների լռությունը, երբ մեր հարևան երկրները քննարկում են տարածաշրջանային մի նախագիծ, որից անմասն չէ նաև մեր երկիրը:

Երևանում շարունակեցին լռել անգամ այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը ԻԻՀ փոխնախագահ Ջահանգիրին ակնհայտորեն փորձեց հայկական կողմի մոտ «թասիբ» բորբոքել` որպես տրանզիտային այլընտրանքային երկրի տարբերակ տալով Ադրբեջանի անունը: Հայաստանի իշխանության նման արձագանքը պայմանավորված է բացառապես ռուսական գործոնով, որովհետև Թեհրանի նախագիծն անխուսափելիոեն հանգեցնելու է մեր երկրում և տարածաշրջանում Մոսկվայի ազդեցության թուլացմանը:

Տվյալ դեպքում` Հայաստանի իշխանությունն իրեն պահում է ոչ թե ինքնիշխան երկրի պատասխանատուի, այլ «ռուսական չուլանի» պահակի կարգավիճակով: Մենք գործ ունենք ոչ թե դիվանագիտության, այլ դրա «չուլանային» ձևախեղման հետ: Ու զարմանալի չի լինի, որ «հայկական օրակարգը» բացակա լինի ոչ միայն իրանական ընտրություններում, այլ նաև` Թեհրանի ռեգիոնալ ծրագրերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում