2014 թվականի Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում Իտալիայի ընտրանուն պարտվելուց հետո Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը հրաժարական է տվել: Այդ մասին է հայտնել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Չեխիայի հավաքականը կորցրել է աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունը: Առաջիկա երկու հանդիպումներում չեխերին կղեկավարի Բիլեկի օգնականներից մեկը։
«Հիասթափված եմ, քանի որ չկարողացա կատարել իմ առաջ դրած խնդիրը. թիմը դուրս չեկավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Հրաժարական եմ տվել»,- ասել է Բիլեկը:









































