Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը (UMP) հայտարարել է, որ հավաքվել են անհրաժեշտ գումարները՝ մարելու նախընտրական քարոզարշավի վարկերը: UMP-ին ֆինանսական օգնություն են տրամադրել անգամ դրա հակառակորդները:
Այդ արտակարգ միջոցառմանը կուսակցությունը հարկադրված էր դիմել այն բանից հետո, երբ Սահմանադրական խորհուրդը, Քաղաքական գործունեության ֆինանսավորման ներկայացմամբ, կուսակցությանը զրկել էր վերջինիս նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական գործունեության համար օրենքով նախատեսված կարգով ծախսերի 47.5% փոխհատուցումից:
Աուդիտորները վճռել էին, որ Սարկոզին մեկնարկել է չափազանց վաղ ու գերազանցել է նախատեսված գումարի չափը:
Օգոստոսին կուսակցությունը պետք է վերադարձներ 10.6 մլն եվրոյի վարկը, որ գրավով վերցվել էր Սարկոզիի նախընտրական քարոզարշավն անցկացնելու համար՝ գրում է «Կոմերսանտ»-ը:
Չնայած UMP-ի կողմնակիցները դրամական միջոցներ էին հավաքել, օգոստոսին չէր հաջողվել հավաքել ամբողջ գումարը՝ հուլիսի 31-ի դրությամբ կուսակցությունը դեռ պարտք էր ևս 2.3 մլն եվրո: Սակայն հավաքված 8.3 մլն-ը բավական էր, որ բանկերը ստուգեին ու վարկի մարումը հետաձգեին մինչև սեպտեմբերի 30-ը:
Բայց արդեն օգոստոսի 15-ին կուսակցության հաշվեհամարին փոխանցվեց պակասող գումարը, ու օրերս հայտարարվեց, որ դրամական միջոցների հավաքն ավարտվել է:
Նիկոլա Սարկոզին Twitter-ում իր երախտագիտությունն է հայտնել կուսակցության աջակիցներին:









































