Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատրաստ է նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ:
Կատալոնացիների սանը հանդես է գալիս «կապտանռնագույններ»-ի կազմում 2002 թվականից: Նա 291 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում` դառնալով 29 գոլի հեղինակ:
«Ինյեստան մեր թիմի առանցքային ֆուտբոլիստներից է: Առաջիկա օրերին «Բարսելոնա»-ն նոր պայմանագիր կառաջարկի նրան»,- Goal. com-ը մեջբերում է կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի խոսքերը:










































