«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթելուց հետո գովեստի խոսքեր է ասել «Մանչոսթեր Յունայթեդ»-ի հասցեին և նշել, որ «Բարսա»-ն արժանի էր այդ հաղթանակին:
«Նման հանդիպումներում հաղթելը միշտ էլ բարդ է: Մենք պետք է շնորհակալություն հայտնենք «Մանչեսթեր Յունայթեդ»-ին` հրաշալի խաղ ցուցադրելու համար: Մենք շատ գոհ ենք, քանզի գիտենք` որքան բարդ է Չեմպիոնների լիգայում հաղթելը: Մենք շատ լավ էինք պատրաստվել եզրափակիչին և ամբողջ աշխարհը տեսավ, որ արժանի հաղթանակ տարանք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:







































