Marca-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Ասյեր Իլյարամենդին, ով ազդրի վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեկնարկը, սկսել է մարզվել ամբողջական ծրագրով:
Սպասվում է, որ Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 4-րդ տուրում կայանալիք «Վիլյառեալ»-ի դեմ խաղում նա կարող է խաղադաշտ վերադառնալ:
Հիշեցնենք, որ Իլյարամենդին «Ռեալ» է տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադ»-ից՝ 32.5 մլն եվրոյի դիմաց:









































