«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ ապրիլի 2-ի ընտրություններին: «Իմ կարծիքով, այս պահին ունենք երեք անձի կողմից ձևավորված խորհրդարան. այդ անձինք են՝ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մինասյանը: Ցավոք սրտի, իրականությունը սա է, և ակնհայտորեն մենք երկար ժամանակ ունենալու ենք հասարակության շահերի պաշտպանության խնդիր, և մեզ հետ համագործակցող ուժերը այդ հասարակական շահի պաշտպանության առաջամարտիկներ են լինելու»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա նաև նշեց, որ ներկայումս իրենք վերակազմակերպման փուլ են սկսել և դաշինքում ներառված ուժերի միջև համագործակցությունը կշարունակվի. «Մենք մեր գործունեությունը, մեր պայքարը ցանկացած պարագայում շարունակելու ենք: Ներկայումս ունենք ոչ լեգիտիմ խորհրդարան, ոչ լեգիտիմ ձևավորված իշխանություն, որը չի կարողանալու ո՛չ մեր պետական շահը պաշտպանել, ո՛չ Արցախի հարցում առաջընթաց ապահովել, ոչ էլ տնտեսական դաշտում բարեփոխումներ իրականացնել»:
Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ եղավ ձայների հրապարակային աճուրդ, սև քարոզչություն՝ հատկապես իրենց դաշինքի նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում:









































