Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի առաջադրանքն է դուրս գալ «Եվրո-2020»-ի կիսաեզրափակիչ ու դառնալ «Մունդիալ-2022»-ի չեմպիոն: Այդ մասին հայտարարել է Անգլիայի ֆուտբոլի միության նախագահ Գրեգ Դայքը:
«Անգլիայի հավաքականի գլխավոր առաջադրանքներն են դուրս գալ «Եվրո-2020»-ի կիսաեզրափակիչ ու դառնալ «Մունդիալ-2022»-ի չեմպիոն:
Ոմանք կարող են կարծել, որ նման առաջադրանքները լրացուցիչ ճնշում կգործադրեն խաղացողների վրա: Ես կարծում եմ, որ լավագույն խաղացողները պետք է հաղթահարեն ճնշումը, եթե ցանկանում են հաղթել, իսկ մենք ցանկանում ենք անել դա»,- հայտարարել է Դայքը:



































