Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ արած Արտուշ Մարգարյանի վիրահատությունը նորմալ է անցել: «Մալաթիա» բժշկական կենտրոնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, ամեն ինչ նորմալ է ընթանում։
Նշենք, որ Արտուշ Մարգարյանը Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրն է: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, նա դանակով մի քանի հարվածներ է հասցրել իր մարմնին, երակները կտրել։ Ստացած մարմնական վնասվածքներով լուսադեմին նա տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։ Նախնական տեղեկություններով` հարվածներից վնասվել է նաև Ա. Մարգարյանի ենթաստամոքսային գեղձը:









































