Մադրիդի «Ռեալ»-ը մինչև սեպտեմբերի վերջ կարող է հայտարարել Քրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագրի ժամկետն երկարաձգելու մասին:
Կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել պայմանագրի ժամկետը մինչև 2018 թվականը երկարաձգելու վերաբերյալ:
Պորտուգալացի հարձակողի աշխատավարձը նոր համաձայնագրի համաձայն կկազմի 15 մլն եվրո, հայտնում է El Confidencial-ը:
Նախատեսվում է, որ նոր համաձայնագիրը ուժի մեջ կմտնի 2014 թվականի հուլիսի 1-ից:






































