ՀՀ Ազգային ժողովի 2017թ-ի ընտրությունների քվեարկության օրը` ապրիլի 2-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում ՊՆ-ն խնդրում է զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին: