Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին երջանիկ է, որ բրազիլացի կիսապաշտպան Կական կրկին կրելու է «ռոսոներիներ»-ի մարզաշապիկը:
«Երջանիկ եմ, որ Կական վերադարձել է: Նա մեծ փորձ ու գերազանց տեխնիկա ունի: Բացի այդ, նա հաղթանակների ծարավ է զգում:
Կական հիանալի անձնավորություն է: Ադրիանո Գալիանին վատ չաշխատեց տրանսֆերային շուկայում: Բոատենգի հեռանալուց հետո մենք զրկվեցինք փլեյմեյքերից, բայց Կական կստանձնի այդ պարտականությունները»,- Ալեգրիի խոաքերը մեջբերում է Calcio Mercato-ն:






































