ԱՄՆ-ի Բաց առաջնության չորրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչ առավելության է հասել իսպանացի Մարսել Գրանոլյերսի նկատմամբ։ Սերբ թենիսիստը հաղթել է 6:3, 6:0, 6:0 հաշվով։
Բրիտանացի Էնդի Մարեյը հաղթել է ուզբեկ Դենիս Իստոմնինին, շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան՝ չեխ Թոմաշ Բերդիխին, ռուսաստանցի Միխայիլ Յուժնին՝ ավստրալացի Լեյթոն Հյուիթին։
Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էր ձեռք բերել իսպանացի Ռաֆայել Նադալը։






































