Անտարկտիդայի «Ակադեմիկ Վերնադսկի» բևեռային կայանում աշխատող ուկրաինացի գիտնականներին հաջողվել է ստեղծել դեղամիջոց քաղցկեղի բուժման համար, հայտարարել է Ուկրաինայի Ազգային անտարկտիդային կենտրոնի տնօրեն Վալերի Լիտվինովը ուկրաինական 1+1 հեռուստաալիքի ТСН ծառայությանը:
«Մեր կենսաբանները դեղ են ստեղծել անտարկտիդյան միկրոօրգանիզմներից, որոնք այնտեղ ապրում են արտակարգ պայմաններում և ունեն արտակարգ հնարավորություններ: Եվ այդ դեղերը կօգնեն նույնիսկ քաղցկեղի չորրորդ աստիճանում»,- ասել է Լատվինովը հարցազրույցի ժամանակ:
Գիտնականները թեստավորում կատարել են դեռևս միայն կենդանիների վրա: Այն մարդկանց համար հասանելի կլինի միայն մինչկլինիկական փորձարկումներից հետո, պարզաբանել է Լիտվինովը: