Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պահանջում է բանակցությունների սկսում մոտակա ժամանակներում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մոսկվայում բարձր մակարդակի համագործակցության Խորհրդի նիստի ժամանակ, հայտնում է rusarminfo.ru-ն:
«Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում լարվածության կծիկի հարցը նաև շատ կարևոր հարց է: Ես մտածում եմ, որ ամենամոտ ժամանակում հարկավոր է այդ հարցով բանակցություններ սկսել: Ես մտածում եմ, որ Ռուսաստանը այդտեղ կարող է խաղալ իր կարևոր դերը»,- ասել է Էրդողանը: