Թուրինի «Յուվենթուս»-ի գործադիր տնօրեն Բեպե Մարոտան հայտարարել է, որ ակումբը հետաքրքրվում է «Նապոլի»-ի կիսապաշտպան Խուան Սունիգայի ծառայություններով:
«Այդ խաղացողի ծառայություններով բազմաթիվ ակումբներ են հետաքրքրվում: Այդ շարքում ենք նաև մենք: Ստեղծված իրավիճակում ամեն ինչ կախված է «Նապոլի»-ի որոշումից:
Սունիգան լուրջ դերակատարում ունի Ռաֆայել Բենիտեսի խաղային ծրագրում, և մենք գիտակցում ենք, որ նրա տրանսֆերի ձեռքբերումը բարդ է լինելու»,- հայտարարել է Մարոտան:








































