Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է Մադրիդի «Ռեալ»-ի շարքերը համալրել հաջորդ շաբաթ:
24-ամյա ֆուտբոլիստը կարող է ակումբային գրանցումը փոխել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում կայանալիք «Արսենալ» – «Տոտենհեմ» խաղից հետո: Այդ մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպայում ամառային տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 2-ին, իսկ լոնդոնյան դերբին կայանալու է սեպտեմբերի 1-ին:
Բեյլի տրանսֆերի դիմաց «Ռեալ»-ը կվճարի մոտ 100 մլն ֆունտ:



































