Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Այդ մասին հայտնում է AS-ը:
Ձախ ազդրի ներմկանային հեմատոմայի պատճառով 26-ամյա արգենտինացին չի մասնակցել օգոտսոսի 25-ին կայացած «Մալագա»-ի դեմ խաղին: Այժմ Մեսսին մարզվում է առանց սահմանափակումների:
Տաղանդավոր հարձակվողը կկարողանա մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Ատլետիկո»-ի դեմ պատասխան հանդիպմանը, որը կկայանա Բարսելոնայում` օգոստոսի 28-ին:








































