Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «Արքայական ակումբ»-ի դարպասապահներ Իկեր Կասիլյասի ու Դիեգո Լոպեսի մասին:
« «Ռեալ»-ի բախտը բերել ՝է. այստեղ հանդես են գալիս երկու բարձրակարգ դարպասապահներ: Վերջնական որոշումը կայացնում եմ ես՝ ի օգուտ թիմի շահերի:
Երկրպագուները պետք է հասկանան, որ խաղադաշտ են դուրս գալիս ոչ թե Իկերը կամ Դիեգոն, այլ «Ռեալ»-ի դարպասապահը:
Մարզչի համար կարևոր է կայացնել որոշումներ, որոնք թիմին կօգնեն հաղթել»,- Անչելոտիի խոսքերը «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:





































