Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ թիմի ցուցադրած խաղը կախված չէ հարձակվողներ Լիոնել Մեսսիից և Նեյմարից:
««Բարսելոնա»-ն չի սահմանափակվում Մեսսիով և Նեյմարով: Թիմը կախված չէ նրանցից: Կարևոր է ցանկացած խաղացող, բոլորը պատասխանատվություն են կրում հանդիպման արդյունքի համար:
Մենք լավ խաղ ցուցադրեցինք «Մալագա»-ի դեմ՝ չնայած ընդամենը մի քանի օր առաջ պայքարել էին «Ատլետիկո»-ի դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում
Ինձ համար պարզ է, թե ինչ պահանջում մեր մասնագետը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է աշխատել և շարժվել դեպի մեր նպատակը»,- Ֆաբրեգասին մեջբերում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:







































