Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Մենք փորձում ենք ձեռք բերել Ռունիի տրանսֆերը: Չէ՞ որ «Յունայթեդ»-ում է վան Պերսին, իսկ Ուեյնն այդ դեպքում երկրորդ տարբերակ է:
Զարմանալի չէ, որ Ռունին երջանիկ չէ իր ակումբում: Իհարկե, մեղավորը «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն է»,- Bild-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:
Նշվում է, որ «Չելսի»-ն կդիմի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին` տրանսֆերային երրորդ առաջարկով:








































