Sky Sport Italia-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ներկայացուցիչները շարունակում են բանակցել իտալական «Ռոմա»-ի հետ թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Էրիկ Լամելայի տեղափոխության հարցով:
Ըստ տեղեկատվության՝ կողմերը համաձայնության են եկել պայմանագրի գրեթե բոլոր կետերի հարցով: Ամենայն հավանականությամբ, գործարքի կայացման մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա երկուշաբթի:
Լամելայի տրանսֆերի արժեքը կկազմի 30 մլն եվրո: Եվս 5 մլն եվրո «Ռոմա»-ն կստանա տարատեսակ հավելավճարների տեսքով:








































