Thursday, 23 05 2024
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում
Լրագրողները և ՀԿ-ները կարող են հավատարմագրվելէ վերահսկելու գնումների հետ կապված գործընթացները
Երրորդ երկրի օրակարգը սպասարկող պատգամավորների հետ ամեն բան տեղի է ունենալու՝ ՀՀ իրավակարգի համաձայն
Բժիշկ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել՝ Սրբազանին բարևելը կապ չունի
Աստծո դուռը փակ է քաղաքականությամբ զբաղվող հոգևորականների համար
Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի մասին է. Հովհաննիսյանը՝ եկեղեցու հարկերի մասին
Սուքիասյանը կարող է ինձանից սկսել՝ սպանել, ունեզրկել և այլն, դե բարի ժամանց. Մամիջանյան

Սերժ Սարգսյանը պալատական գործիչ է. վկայությունը ՀՀԿ դպրոցում նրա անհաջող դասերն էին

Ս. Սարգսյանն օրերս դասախոսություն է կարդացել Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախագահը խոսել է սեփական փորձից և միջազգային պրակտիկայում ընդունված նորմերից: Նա կարևորել է քաղաքական գործչի տնտեսագիտական և իրավաբանական կրթություն ունենալու և մայրենի և օտար լեզուների տիրապետելու

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ այս դասախոսությունը կարելի է անվանել ամենաձախողված քաղաքական գործչի, հանրապետության ամենաձախողված ղեկավարի դասախոսություն: «Այն, ինչ որ նա ասել է, խոսում է այն մասին, որ նա քաղաքականությունից ընդհանրապես բան չի հասկանում»,- «Առաջին լրատվական»- հետ զրույցում ասաց Ա. Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով՝ քաղաքական գործիչ դառնալը չի կարող պայմանավորված լինել տնտեսագիական կամ իրավաբանական կրթությամբ: Նրա խոսքով՝ կարող ես ստանալ փայլուն կրթություն՝ սովորել քաղաքագիտություն, իրավաբանություն կամ տնտեսագիտություն, բայց լինել ամենաանհաջողակ քաղաքական գործիչը:

«Հիմա Սերժ Սարգսյանը առաջին հերթին խոսում է այն մասին, որը կապ չունի քաղաքականության  հետ, և երկրորդ՝ խոսում է այնպիսի բաների մասին, որից ինքը բավականին հեռու է»: Սաքունցի խոսքով՝ նախագահը կարևորում է տնտեսագիտական գիտելիքները, սակայն նա իր նշանակած բոլոր վարչապետների առումով ձախողված է… «Ս. Սարգսյանը իրավաբանությունից խոսելու որևէ հիմք չունի, որովհետև ԱԺ ընտրությունների օրը նշանակել է Սահմանադրության և Ընտրական նորմերի կոպիտ խախտմամբ»,- նշեց իրավապաշտպանը:

Ա. Սաքունցի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն կուսակցություն չէ, այլ իշխանական լծակներ ունեցողների ակումբ է: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը, կուսակցությունից դուրս գալուց հետո ոչ մի համախոհ չի ունենալու՝ բացի իր ընտանիքի անդամներից. «Թերևս, ամենակատաղի քննադատողները լինելու են հենց իր շրջապատի մարդիկ: Սերժ Սարգսյանի դասախոսությունը անհաջող փորձ էր, ևս մեկ անգամ ցույց տալու, որ իրենք, այնուամենայինվ, կուսակցություն են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում