«Մանչեսթեր Սիթի»-ի ավագ Վենսան Կոմպանին կարող է բաց թողնել երեք շաբաթ աճուկի վնասվածքի պատճառով:
«Սիթի»-ի պաշտպանը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի առաջին տուրի «Նյուքասլ»-ի դեմ խաղում ու, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի առաջիկա երեք խաղերին «Քարդիֆ Սիթի»-ի, «Հալ Սիթի»-ի ու «Սթոք Սիթի»-ի դեմ:
Սպասվում է, որ Կոմպանին շարք կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղի նախօրեին: Նշենք, որ մանչեսթերյան դերբին կայանալու է սեպտեմբերի 22-ին:








































