«Ազգային անվտանգության արխիվ» ոչ կառավարական կազմակերպությունը Վաշինգտոնում փաստաթղթեր է տարածել, որտեղ ԿՀՎ-ն առաջին անգամ պաշտոնապես ճանաչում է իր դերը 1953-ին Իրանում տեղի ունեցած պետական հեղաշրջման մեջ, երբ գահընկեց արվեց վարչապետ Մուհամմեդ Մասադիկը:
«Մասադիկի պաշտոնանկության հարցում ամերիկյան և բրիտանական մասնակցության մասին վաղուց էր հայտնի հանրությանը: Սակայն այսօրվա հրապարակումը հեղաշրջումն իրականացնելու մասին ԿՀՎ-ի առաջին պաշտոնական խոստովանությունն է»,- կազմակերպության խոսքերը մեջբերում է Ria Novosti-ն:









































