Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսն անդրադարձել է Գարեթ Բեյլի` «Արքայական ակումբ» տեղափոխվելու հավանականության մասին:
«Բեյլը ֆանտաստիկ խաղացող է, ով շատ լուրջ համալրում կլինի «Ռեալ»-ի համար, բայց նրա գինը չափազանց բարձր է: «Տոտենհեմ»-ը գերագնահատում է իր խաղացողին»,- նշել է Ռաուլը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմ»-ի նախագահ Դանիել Լևին «Ռեալ»-ից պահանջում է 120 մլն եվրո գումար, ինչն իրարանցում է առաջացրել ֆուտբոլային աշխարհում:









































