Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է իր թիմի՝ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում «Այաչո»-ի դեմ կայացած հանդիպումը:
«ՊՍԺ-ն դեռևս պատրաստ չէ, և մենք դա գիտեինք: Հիասթաված ենք, քանի որ 2 միավոր ենք կորցրել այն դեպքում, երբ աժանի էինք հաղթանակի:
Մեծ փորձություն կլինի մեկ խաղադաշտում համատեղել Զլատանի և Էդիսոնի աշխատանքը: Եթե կարողանանք լուծել այդ խնդիրը, նրանք բազմաթիվ գոլեր կհեղինակեն»,- մասնագետին մեջնբրում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Իրենց թիմերի կազմում գոլեր են հեղինակել Պեդրետին և Կավանին:









































