Այն ժամանակ, երբ Աբոտաբադում գրոհով վերցնում էին Ուսամա Բեն Լադենի տունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առանձնացել է օպերատիվ շտաբից՝ թղթախաղ խաղալու համար, պնդում է նրա նախկին օգնական Ռեջի Լավը:
«Մենք երևի խաղացել ենք «պիկի» խաղի 15 պարտիա»,- Լավի խոսքերը մեջբերում է The Daily Mail-ը:
Բացի անձամբ Լավից ու Օբամայից, խաղին մասնակցել է Սպիտակ տան լուսանկարիչ Փիթ Սոուզան ու Օբամայի մյուս օգնականը՝ Մարվին Նիքլսոնը:
Ռեջի Լավն աշխատել է Օբամայի թիմում դեռ այն ժամանակվանից, երբ վերջինս սենատոր էր, ու աշխատանքից ազատվել է 2011 թ.:









































