Լևոն Արոնյանը Շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության շրջանակներում այսօր իր երկրորդ խաղն էր անցկացնում Ռուսաստանի ներկայացուցիչ Իգոր Լիսիյի դեմ:
Առաջին պարտիայում կողմերը համաձայնվել էին ոչ-ոքիի: Այս անգամ էլ շախմատիստները չկարողացան որոշել հաղթողին, ու դիմակայության ելքը կվճռի թայ-բրեյքը:
Հիմա շախմատիստներին սպասվում է երկու արագ շախմատի պարտիաներ` 25-ական րոպեներով:









































