«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է տրանսֆերային առաջարկ անել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլին:
«Կարմիր սատանաներ»-ը 40 մլն ֆունտ են առաջարկում ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Այդ մասին հայտնում է Punto Pelota-ն:
Ենթադրվում է, որ Գարեթ Բեյլի` «արքայական ակումբ» տեղափոխությունից հետո Օզիլն ավելի քիչ խաղաժամանակ կստանա և պատրաստ կլինի ուսումնասիրել «Յունայթեդ»-ի առաջարկը:
Իսպանիայի առաջնության 2012/13 թվականների մրցաշրջանում Օզիլը մասնակցել է 32 հանդիպումների, 9 գոլ հեղինակել և արդյունավետ 15 փոխանցում կատարել: